Արցախում ոչնչացվել է սիրիացի ահաբեկիչ Աբու Մարիան
Արցախում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ շարքերում կռվող, ծնունդով Դեր Զորից սիրիացի վարձկան Աբու Մարիան: Այս մասին հայտնում է «Աֆրինի ազատագրման ուժեր» խմբավորումը:
Ահաբեկչի մարմինը տեղափոխվել է Թուրքիայի հետ սահմանակից Ջարաբլուս քաղաքով:
Մայսար Ալի Մուսա Աբդուլա ալ-Ջուբուրին, որ հայտնի է որպես Աբու Մարիա ալ-Կախտանի, իրաքցի զինյալ է, որ մասնակցել է Սիրիայի քաղաքացիական պատերազմին: Նախկինում նա «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման Շուրա խորհրդի անդամ ու հրամանատար է եղել: