ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Իրանի հարավ-արևելքում ոչնչացվել է 4 ահաբեկչական խումբ. ձերբակալվել է 15 ահաբեկիչ

Իրանի հարավ-արևելքում ոչնչացվել է 4 ահաբեկչական խումբ. ձերբակալվել է 15 ահաբեկիչ

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարել է Իրանի հարավ-արևելքում չորս ահաբեկչական-թաքֆիրական խմբակի ոչնչացման և դրա 15 անդամների ձերբակալման մասին:

Նախարարության տվյալներով՝ ձերբակալված անձինք նույնականացվել են երկիր մուտք գործելիս և ձերբակալվել են երկրի տնտեսական, ծառայողական և դատա֊իրավական ​​ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական ակտ կատարելուց առաջ:

Pars Today-ի տվյալներով՝ գործողությունները իրականացվել են Զահեդան, Չաբահար, Իրանշահր, Խաշ, Թաֆթան, Նիքշահր և Ղասր-ե Ղանդ քաղաքներում, և կասկածյալների մոտ հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ զինամթերք և մի քանի Կալաշնիկով հրացաններ:

 

  • Կիսվել: