երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՄՆ-ը պատրաստվում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային. ԶԼՄ

ԱՄՆ-ը պատրաստվում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային. ԶԼՄ

CNN-ը և Reuters-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին, հայտնում են, որ Վաշինգտոնն «ավարտում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերն Ուկրաինայի զինված ուժերին փոխանցելու վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստումը: Ենթադրում են, որ հաստատման որոշումը կարող է կայացվել արդեն այս շաբաթ»։

Պենտագոնի ծրագիրը նախ պետք է հաստատի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որից հետո այն  ստորագրելու է նախագահ Ջո Բայդենը:

Լրատվամիջոցների աղբյուրները, սակայն, չեն նշել, թե քանի համակարգ է ստանալու Ուկրաինան: Patriot-ի մեկ մարտկոցը սովորաբար բաղկացած է ռադարից, մեքենաներից, օժանդակ սարքավորումներից և մինչև ութ կայանքից՝ յուրաքանչյուրը չորս հրթիռով:

Associated Press գործակալությունը, վկայակոչելով երեք բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնում է, որ Վաշինգտոնն Ուկրաինային կփոխանցի Patriot-ի մեկ մարտկոց:

Լրատվամիջոցների տվյալների պաշտոնական հաստատում առայժմ չկա։

Patriot զենիթահրթիռային համակարգեր ստանալու դեպքում ուկրաինացի զինվորականները դրանց կիրառման դասընթացներ կանցնեն Գերմանիայի ռազմաբազայում: Ամերիկացի բարձրաստիճան զինվորականներից մեկը նշել է, որ համալիրների կիրառմանը տիրապետելու համար ուկրաինացի զինվորականներից ամիսներ կպահանջվեն:

  • Կիսվել: