շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՄՆ-ում մահացել է օմիկրոն շտամով վարակված առաջին հիվանդը

ԱՄՆ-ում մահացել է օմիկրոն շտամով վարակված առաջին հիվանդը

ԱՄՆ-ում  առաջին անգամ COVID-19-ի օմիկրոն շտամով հիվանդի մահ է գրանցվել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով Տեխասի առողջապահական համակարգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հարիս շրջանի առողջապահական պաշտոնյաները միայն պարզաբանել են, որ մահացած հիվանդը «50 տարեկանից բարձր տղամարդ» էր, ով չէր պատվաստվել եւ լուրջ առողջական խնդիրներ ուներ», - ասվում է հրապարակման մեջ:

Հեռուստաալիքը պնդում է, որ սա կարող է օմիկրոն շտամով հիվանդի առաջին մահը լինել ԱՄՆ-ի տարածքում:

«Սա, հավանաբար, առաջին գրանցված մահն է օմիկրոնից ԱՄՆ-ում», - ընդգծել են հոդվածի հեղինակները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին շաբաթվա ընթացքում «օմիկրոն»-ը դարձել է COVID-19-ի գերիշխող շտամն ԱՄՆ-ում՝ կազմելով բոլոր հաստատված դեպքերի 73.2 տոկոսը։ Ընդ որում, մեկ շաբաթ առաջ տատանումն ընդամենը 12 տոկոս մասնաբաժին ուներ, իսկ մնացած դեպքերը բաժին էին ընկնում «դելտա» շտամին։ Առաջին անգամ «օմիկրոնը» գրանցվել էր ԱՄՆ-ում դեկտեմբերի 1-ի

  • Կիսվել: