շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի․ ABC

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի․ ABC

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։ Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, մարդկային կորուստների թվով ամենից շատ տուժել է Նյու Յորք նահանգը, որտեղ տարբեր միջադեպերի հետևանքով զոհվել է 13 մարդ։

«Ոմանք հայտնաբերվել են մեքենաներում, իսկ ոմանք էլ՝ փողոցում՝ ձնակույտերի մեջ», - հայտնել է Նյու Յորքի Էրի շրջանի ղեկավար Մարկ Պոլոնկարզը:

Տեղի իշխանությունները կոչ են արել բնակիչներին հնարավորության դեպքում խուսափել մեքենա վարելուց։ Բացի այդ, նշվում է նաև, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով չեղարկվել է շուրջ 2000 չվերթ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 23 զոհի մասին։ NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝  մարդկային կորուստներ են գրանցվել Վիսկոնսին, Կանզաս, Կենտուկի, Կոլորադո, Միսսուրի, Միչիգան, Նեբրասկա, Նյու Յորք, Օհայո, Օկլահոմա և Թենեսի նահանգներում։

  • Կիսվել: