երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ-ում բենզինը կթանկանա

ԱՄՆ-ում բենզինը կթանկանա

Ամերիկացիների համար բենզինը կթանկանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, սակայն ԱՄՆ վարչակազմը նման իրավիճակում ոչինչ անել չի կարող։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Բենզինի գները կաճեն», -ասել է Բայդենը։ Նրան հարցրել են, թե ինչ կարող է անել այդ իրավիճակում: «Այժմ մենք քիչ բան կարող ենք անել: Պատասխանատուն Ռուսաստանն է»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

 

  • Կիսվել: