երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՄՆ-ն ու քրդերը վերսկսել են ԻՊ-ի դեմ համատեղ օպերացիաները

ԱՄՆ-ն ու քրդերը վերսկսել են ԻՊ-ի դեմ համատեղ օպերացիաները

ԱՄՆ-ը վերսկսել է Սիրիայի հյուսիսում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ-SDF) հետ համատեղ ռազմական օպերացիաները, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի խոսնակը:

Քուրդ-ամերիկյան համատեղ օպերացիաները դադարեցվել էին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ավիահարվածների պատճառով: ԱՄՆ-ն տարբեր մակարդակներով Թուրքիային զգուշացրել էր, որ Անկարայի գործողությունները վնասում են ԻՊ-ի դեմ պայքարին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Թուրքիայի նախագահը զգուշացրել էր, որ գործողությունները կարող են չսահմանափակվել միայն օդային հարվածներով:

  • Կիսվել: