ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերացրել է ԻՀՊԿ-ի հետ կապված 2 ինքնաթիռների նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերացրել է ԻՀՊԿ-ի հետ կապված երկու ինքնաթիռների և երեք ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները: Նախապատրաստվում է համատեղ հայտարարություն, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։



