ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի «ամենաակնհայտ» ախտանիշի մասին

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի «ամենաակնհայտ» ախտանիշի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է նոր տեսակի կորոնավիրուսային COVID-19-ի «առավել ակնհայտ» ախտանիշի մասին: Այս մասին ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը:

Նա նշել է, որ առաջին ախտանիշը բարձր ջերմությունն է: Բացի դրանից, ռիսկի խմբում գտնվողը ջերմության բարձրացումից հետո դողէրոցք է ունենում:
 
Կազմակերպության ներկայացուցիչն ավելացրել է, որ այդ մարդիկ գիշերն արթնանալով «չեն հասկանում, թե ինչ է կատարվում», ինչպես նաեւ իրենց վատ են զգում:

«Ամենաակնհայտ ախտանիշը դա տենդն է եւ 38 աստիճանից բարձր ջերմությունը»,-ասել է Հարիսը:

  • Կիսվել: