հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԱՀԿ․ Առողջ մարդիկ դիմակ կրելու կարիք չունեն, և դրանք չեն երաշխավորում նրանց պաշտպանությունը․ Ռիա Նովոստի

ԱՀԿ․ Առողջ մարդիկ դիմակ կրելու կարիք չունեն, և դրանք չեն երաշխավորում նրանց պաշտպանությունը․ Ռիա Նովոստի

Առողջ մարդկանց հաար դիմակներ կրելը պարտադիր չէ, և դիմակն ինքնին  չի կարող պաշտպանել COVID-19- ից, RIA Novosti- ի  հետ զրույցում հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչը ՝ մեկնաբանելով դիզայներների և անհատների կողմից պատրաստված դիմակների զանգվածային տարածումը։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել: Առողջ մարդկանց համար դիմակներ կրելը պարտադիր չէ: Այն մարդիկ, ովքեր ունեն ախտանիշներ, պետք է դիմակներ կրեն, որպեսզի պաշտպանեն ուրիշներին: Հիվանդների մասին, օրինակ, տանը, հոգ տանողները ևս պետք է դիմակներ կրեն, քանի որ  կարող են վարակվել », - ասաց նա:

ԱՀԿ ներկայացուցիչը շեշտեց, որ «միայն դիմակը վիրուսից  պաշտպանվելու երաշխիք լիել չի կարող»:

«Այն պետք է օգտագործվի այլ միջոցառումների հետ: Դիմակ կրելը կարող է մարդկանց կեղծ անվտանգության զգացողություն տալ: Եվ նրանք կմոռանալու են այլ միջոցների մասին, ինչպես օրինակ ձեռքերը լվնալը: Բացի այդ, եթե չգիտեք՝ ինչպես կրել դիմակևը, ապա սովորականից ավելիհաճախ կդիպչեք ձեր դեմքին», - ավելացրեց Յազարևիչը:

Նա նշեց, որ ամբողջ աշխարհի բժիշկներն ու բուժաշխատողները նախևառաջ պետք է ունենան բավարար քանակությամբ բոլոր անհրաժեշտ պաշտպանիչ սարքավորումները: Ներառյալ դիմակներ, անվտանգության ակնոցներ և ձեռնոցներ: Եվ դրան կարելի է հասնել, այդ թվում և սահմանափակելով շարքային քաղաքացիների կողմից այդ նյութերի զանգվածային գնումները:

  • Կիսվել: