ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը չի ազատել իրանցի վարորդներին. պարզաբանում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը

Ադրբեջանը չի ազատել իրանցի վարորդներին. պարզաբանում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Ադրբեջանը ազատ է արձակել երկու իրանցի բանտարկյալների՝ պատժի մնացած մասը Իրանում կրելու համար, տեղեկացնում է Mehr-ը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, իբրև թե ազատ են արձակվել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զինվորականների կողմից բերման ենթարկված իրանցի բեռնատարների վարորդները, մինչդեռ Ադրբեջանը հերքել էր այդ տեղեկությունը:

Խաղիբզադեն պարզաբանել է, որ խոսքը Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զինվորականների կողմից բերման ենթարկված իրանցի բեռնատարների վարորդների մասին չէ, այլ ուրիշ բանտարկյալների: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է. ՛՛Ադրբեջանի կառավարության կողմից ձերբակալված երկու իրանցի վարորդներին ազատ արձակելու վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ՛՛:

  • Կիսվել: