կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Յուքոմ» ընկերությունը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՏՄՊՊՀ-ի

«Յուքոմ» ընկերությունը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՏՄՊՊՀ-ի

«Յուքոմ» ընկերությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի։

Ընկերությունը պահանջում է վերացնել հանձնաժողովի՝ 2020թ հուլիսի 9-ի թիվ 282-Ա որոշումը, որով ՏՄՊՊՀ-ն թույլատրել էր «Թիմ» և Veon Armenia ընկերությունների համակենտրոնացումը։

 

Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 3-ին և նույն օրը մակագրվել Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին։

  • Կիսվել: