ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փոխարժեքները Հայաստանում․ արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում․ արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ

Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։

Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ մարտի 11-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 384,78 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,08 դրամով։

Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 390,83 դրամ միջին կշռված գնով, երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,08 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 404.44 դրամ է, գինն ավելացել է 1.21 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 418,39 դրամ միջին գնով, ինչը 1,21 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։

Ռուսական ռուբլու առքի միջին գինը մնացել է նույնը և կազմել 4,94 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5,30 դրամ միջին գնով, մարտի 10-ին առաջարկված գնի համեմատ մնացել է անփոփոխ։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 451 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 3,31 դրամով։

Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 3,98 դրամով՝ կազմելով 476,88 դրամ։

  • Կիսվել: