երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փոխարժեքներն ապրիլի 26-ին․ դրամն ամրապնդվել է դոլարի նկատմամբ

Փոխարժեքներն ապրիլի 26-ին․ դրամն ամրապնդվել է դոլարի նկատմամբ

Հայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է։

 Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Այս տվյալների համաձայն՝ ապրիլի 26-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,08 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,08 դրամով։

Ամերիկյան արժույթը վաճառվում է 388.94 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0.16 դրամ։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 416.72 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 2.48 դրամ։

Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 430.36 դրամ միջին գնով, ինչը 2.05 դրամով գերազանցում է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնին։ Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 4.60 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.88 դրամ միջին գնով, ապրիլի 25-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 466.91 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2.34 դրամով։

Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 1.06 դրամով՝ կազմելով 491.21 դրամ։

  • Կիսվել: