Երևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկում
Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող չեխական L-410 օդանավը հոկտեմբերի 24-ից կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում՝ թռիչքների անվտանգությունն ու հուսալիությունն ապահովելու նպատակով։
Հայտնում են Սյունիքի օդանավակայանից։
«Թռիչքների վերսկսման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք ավելի ուշ։ Շնորհակալ ենք ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։



