ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փոխարժեքները Հայաստանում ապրիլի 25-ին․ արժույթի շուկայում փոփոխություններ չեն եղել

Փոխարժեքները Հայաստանում ապրիլի 25-ին․ արժույթի շուկայում փոփոխություններ չեն եղել

Հայաստանի արժույթի շուկայում այսօր ապրիլի 24-ի համեմատ փոփոխություններ չեն եղել։

 Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Այս տվյալների համաձայն՝ ապրիլի 25-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,08 դրամ միջին գնով։

Ամերիկյան արժույթը վաճառվում է 389 դրամ միջին գնով։ Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 417.86 դրամ է։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 431.97 դրամ միջին գնով։

Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 4,60 դրամ։

Ռուսական արժույթը վաճառվում է 4,89 դրամ միջին գնով։ Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467.26 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 492,79 դրամ։

  • Կիսվել: