շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փոխարժեքները Հայաստանում ապրիլի 19-ին․ դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում ապրիլի 19-ին․ դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ

Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։

Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ ապրիլի 19-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 384,11 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,61 դրամով։

Ամերիկյան արժույթը վաճառվում է 389.86 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.50 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 416.72 դրամ է, եվրոն արժեզրկվել է 1.47 դրամով։

Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 430,19 դրամ կշռված գնով, ինչը 1,64 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։ Ռուսական ռուբլու առքի միջին գինը մնացել է անփոփոխ և կազմել 4,61 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.89 դրամ միջին գնով, ապրիլի 18-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467.21 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 1.17 դրամ։

Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 1,45 դրամով՝ կազմելով 491,79 դրամ։

  • Կիսվել: