ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին արձակուրդ է ուղարկել

Փաշինյանը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին արձակուրդ է ուղարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երկու օրով արձակուրդ է մեկնում:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի մարտի 6-7-ը ներառյալ:
  2. Սուրեն Թովմասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը:

  • Կիսվել: