երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների մի մասը կդառնա թվային. նախագիծ

Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների մի մասը կդառնա թվային. նախագիծ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջարկվում է փոփոխություններ կատարել մի շարք ոլորտներում, որոնց արդյունքում թվայնացում և թվային վերափոխում կիրականացվեն:

Մասնավորապես, նախատեսվում է համապատասխան իրավակարգավորումներով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարների կողմից ներկայացվող և վավերացվող, հաստատվող իրավահաստատող փաստաթղթերը Կադաստրի կոմիտե ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:

Նախատեսվում է նաև էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը՝ դրանց մի մասը դարձնելով թվային: Որոշ դիմումներ, որոնք խիստ նույնականացում չեն պահանջում, մատուցվելու են էլեկտրոնային եղանակով՝ https://www.e-cadastre.am/ կայքի միջոցով:

Առաջարկվում է վերացնել 50 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ և տնտեսական շինությունների կարգավիճակի անհստակությունը: Նախատեսվում են նաև այլ փոփոխություններ:

  • Կիսվել: