Պարգևավճարների չլինելը կարող է հանգեցնել հանրային ծառայության որակի փոփոխության. Ջանջուղազյան
Եթե դա դիտարկվում է որպես շռայլություն, թե դա դիտարկվում է որպես շռայլություն, ապա միջանգամից պետք է հանել։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Սակայն նա նաև զգուշացրեց, որ պարգևավճարների չլինելը կարող է հանգեցնել հանրային ծառայության որակի փոփոխության։
«Պետք է իմանալ, որ դա կարող է հանգեցնել հանրային ծառայության առանց այդ էլ դժգոհություն առաջացնող որակի փոփոխության։ Այդքան բան»,- նշեց նախարարը։
Խոսելով բյուջեի ծախսերի մասին Ջանջուղազյանը նշեց, որ բյուջեի 70%-ը ծախսվում է ստանձնած պարտավորությունների համար, և այդ առումով թիվ փոխել հնարավոր չէ։
«Եթե մենք ունենք 500 հազար թոշակառու, ապա նրանք պետք է ստանան իրենց թոշակները, այսինքն՝ այս առումով հատկացված բյուջեի վերաբաշխում կատարել հնարավոր չէ»,- ասաց նախարարը և հավելեց, որ բյուջեն վերանայելու համար պետք է նախ վերանայել այն ծրագրերը, որոնց հատկացվել են գումարները։


