ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինձ անթերի չեմ համարում, շատ բացթողումներ եմ ունեցել. Ատոմ Ջանջուղազյան

Ինձ անթերի չեմ համարում, շատ բացթողումներ եմ ունեցել. Ատոմ Ջանջուղազյան

Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնում ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը. վերջինիս թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ վերջին տարիների պարտքային քաղաքականությունը, որն ավելի շատ կառավարությունն է իրականացրել, կարո՞ղ է ինչ-որ ձևով կաշկանդել Ջանջուղազյանին՝ այդ ծրագրերի նկատմամաբ անկողմնակալ կարծիք ներկայացնելու:

«Ես կուզեի հասկանալ՝ արդյոք ժամանակ ունեցել եք հասկանալու Հաշվեքննիչ պալատ-ֆինանսների նախարարության ԿՌՈՒ-Պետական վերահսկողական ծառայության գործառույթները, միշտ խնդիր է եղել գործառույթների կրկնության, հիմա արդյոք ԿՌՈՒ-ն պետք է, երրորդը՝ բանկերը ենթակա՞ են, ըստ ձեզ, Հաշվեքննիչ պալատի վերահսկողությանը, թե ոչ», - հետաքրքրվեց Գևորգյանը:

Ատոմ Ջանջուղազյանն էլ արձագանքեց՝ իրեն անթերի չի համարում, շատ բացթողումներ է ունեցել ու դրանց վերաբերվել է այնպիսին, ինչպիսին դրանք կան, հետևաբար, իրեն չի կաշկանդի այն հանգամանքը, որ ինքը նախկինում այլ դերակատարությւուն է ունեցել ու դրանով պայմանավորված՝ ինքը չի դառնա կողմնակալ:

«Չեմ կարծում, թե դա կխոչընդոտի, վստահ եմ՝ եթե հանկարծ նման դրսևորում լինի, շատ արագ կկանխվի, ինձ անընդհատ զգոն պահելու գործիքակազմը կօգտագործվի», - վստահեցրեց Ջանջուղազյանը:

Հարցին՝ արդյոք ռացիոնալ է ձևակերպված պետական կառավարման համակարգում ծառայությունների իրականացումը, Ջանջուղազյանն ասաց, թե ճշգրիտ գնահատական տալը բարդ է։

«Որքանով է արդյունավետ երկուսի լինելը, կրկին հարց է, բայց տվյալ դեպքում ֆինանսների նախարարության համապատասան ստորաբաժանման լինելը պետք է համադրվի պետական կառավարման մնացած հատվածում եղած համանման գործառույթներ իրականացնողների հետ, քան՝ Հաշվեքննիչ պալատի հետ, որովհետև նրանց ընդհանուր հատման մասն ավելի փոքր է», - նշեց նա:

Ջանջուղազյանն ընդգծեց՝ բանկային գաղտնիքը հայաստանյան հասկացություն չէ ու այստեղ դրա նկատամամբ ստեղծագործաբար մոտենալը ենթադրւմ է, որ քիչ կողջունվի:

«Բավարար չափով ստանդարտացված է արտաքին հաշվեքննության գործառույթը ու դրա շրջանակում է ենթադրվում, որ անհրաժեշտության դեպքում հասանելիություն կլինի գաղտնիք պարունակող տեղեկությանը՝ դա կլինի բանկային գաղտնիք, առևտրային, թե հարկային. այս պահին դատողություն անել, որ դա ամբողջությամբ պետք է դադարի գաղտնիք լինիել Հաշվեքննիչ պալատի համար, կամ ոչ, կարծում եմ՝ տեղին չէ. պետք է ծանրակշիռ հիմնավորում լինի», - ընդգծեց Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուն:

  • Կիսվել: