չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պետք չէ հաշվեքննիչ պալատի արձանագրությանը վերաբերվել որպես հակառակորդի արձանագրում. Ատոմ Ջանջուղազյան

Պետք չէ հաշվեքննիչ պալատի արձանագրությանը վերաբերվել որպես հակառակորդի արձանագրում. Ատոմ Ջանջուղազյան

Պետք չէ հաշվեքննիչ պալատի արձանագրությանը վերաբերվել որպես հակառակորդի արձանագրում, նպատակը պետք է շատ կոնկրետ լինի: Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր Կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի արդյունավետությունն ուսումնասիրող Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, իր խոսքի սկզբում հայտարարեց պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ նրա՝ արձանագրվել է, որ լիազոր մարմինը չունի ռազմավարական գորոծղությունների համաճարակների կառավարման պլան: «Մեր արձանագրումը վերաբերում է որ չենք ունեցել: Ձեր ասած տրամաբանությամբ, թե սեպտեմբերն էլ է տարեվերջ, ասենք հուլիսին էլ է տարեվերջ, որովհետեւ հենց տարին սկսում է վերջին մոտենում է: Արձանագրվել է որ մի արձանագրային որոշմամբ սահմանվել են ուղղություններ, որոնցով մոտ 20 միլիարդ դրամի ուղղություններ են սահմանված, բայց փաստացի 26 միլիարդ դրամի օգտագործում է եղել, որը ոչ մի կապ չի ունեցել այդ արձանագրված ուղղությունների հետ»,-ասաց նա:

ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ իրավական անգրագետություն էլ կա այստեղ: «Արձանագրային որոշում վարչապետի, որը մեր սահմանադրությամբ վաղուց նախատեսված չէ»,-ասաց նա: Քննարկումը հանձնաժողովում թեժացավ և նիստը վարող Գևորգ Պապոյանը կոչ արեց, թույլ չտալ որ էմոցիաները հաղթեն:

  • Կիսվել: