ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մանրաձկան որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են. ՇՄՆ

Մանրաձկան որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ կանխարգելելու մանրաձկան որսը։  

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է մանրաձկան որսի դեպք։ Առգրավվել է թվով 40 մանրաձուկ։   Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կկատարվի շրջակա միջավայրին հասցաված վնասի հաշվարկ։ Կանխարգելիչ միջոցառուները կրելու են շարունակական բնույթ։ 

  • Կիսվել: