ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը միջազգային նշանակումներ են ստացել

Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը միջազգային նշանակումներ են ստացել

Հոկտեմբերի 2-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կկայանա Ազգերի լիգայի B լիգայի B2 խմբի 3-րդ տուրի Հունգարիա-Վրաստան հանդիպումը։ Տեսուչը ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանն է։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հոկտեմբերի 3-ին Լորյանի «Մուստուար» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի C խմբի Ֆրանսիա-Լյուքսեմբուրգ հանդիպումը։

Գլխավոր մրցավարը Հենրիկ Նալբանդյանն է, օգնականները՝ Ատոմ Սևգուլյանը և Վանիկ Սիմոնյանը։

Չորրորդ պաշտոնյան Զավեն Հովհաննիսյանն է։

 

  • Կիսվել: