G-7-ի երկրները համաձայնել են չորս ամսվա ընթացքում բաց թողնել մինչև 100 միլիոն բարել դիզելային վառելիքի և հում նավթի պաշար․ Մակրոն
G-7-ի երկրները համաձայնել են չորս ամսվա ընթացքում բաց թողնել մինչև 100 միլիոն բարել դիզելային վառելիքի և հում նավթի պաշարներ՝ վառելիքի գների կտրուկ աճը զսպելու համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կողմից եվրոպական երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի և Ֆրանսիայի վրա ճնշում է գործադրվել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը գրել էր, որ Եվրոպան համաձայնել է շուկա հանել իր կուտակած դիզելային վառելիքի հսկայական պաշարները։



