ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
50-ից 300 հազար դրամ տուգանք՝ արոտավայրեր ու խոտհարքներ այրողներին․ ՇՄՆ-ն ահազանգեր է ստանում

50-ից 300 հազար դրամ տուգանք՝ արոտավայրեր ու խոտհարքներ այրողներին․ ՇՄՆ-ն ահազանգեր է ստանում

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ։
 
Նախարարությունը հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից և հիշեցնում․
 
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2-րդ հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150000 ՀՀ դրամ) չափով:
 
Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի (300000 ՀՀ դրամ) չափով:

  • Կիսվել: