ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանն ու Վրաստանը պարզեցնում են մաքսային հսկողության ընթացակարգը

Հայաստանն ու Վրաստանը պարզեցնում են մաքսային հսկողության ընթացակարգը

Այսօր գործընկերոջս՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ Թբիլիսիում ստորագրել ենք «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի Facebook-յան էջում:

«Նախատեսվող էլեկտրոնային տվյալների փոխանակումը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դարձնել մաքսային հսկողության գործառնությունները՝ երկու երկրների տնտեսվարողների և փոխադրողների համար հնարավորինս աննկատ և վերջիններիս նվազագույն ներգրավվածությամբ», – նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: