Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի մշակույթի նորանշանակ նախարար Մաիա Բիթաձեն։ Դեսպանը շնորհավորեց նախարարին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արգասաբեր գործունեություն։
Հանդիպմանը քննարկվեց ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցներն անդրադարձան Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և նրա շրջանակում կազմակերպվող՝ հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի Օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգին և հոկտեմբերի 8-ին Վրաստանի Ազգային պատկերասրահում բացվող «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսին։



