ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արմավիրի մարզպետը Նորակերտում և Այգեկում հետևել է սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը

Արմավիրի մարզպետը Նորակերտում և Այգեկում հետևել է սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրեր՝ հետևելու Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին:

Մարզպետարանից հայտնում են, որ մարզպետը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, համայնքային ներկայացուցիչների հետ նախ այցելեց Նորակերտ բնակավայրի նորակառույց խաղահրապարկ, որտեղ ծանոթացավ կատարված աշխատանքներին:

Խաղահրապարակի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 15,297,194 ՀՀ դրամ, որն իրականացվել է 30% կառավարության և 70% համայնքի համաֆիանսավորմամբ։

Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանն այցելեց Նորակերտ բնակավայրի մանկապարեզ, որտեղ 2023 թվականի Կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրով նախատեսված է իրականացնել մանկապարտեզի հիմնանորոգում և բակային տարածքի բարեկարգում, որի բյուջեն կազմում է 39,895,240 ՀՀ դրամ (70% կառավարության, 30% համայնքի համաֆիանսավորմամբ):

Այգեկ բնակավայրում մարզպետին և համայնքային ներկայացուցիչներին մեծ ոգևորությամբ դիմավորեցին, քանի որ Այգեկ բնակավայրում առաջին անգամն էր իրականացվել Կառավարության կողմից համայնքային տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիր:

Մարզպետն Այգեկում ծանոթացավ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված փողոցների ասֆալտապատման աշխատանքներին:

Նշենք, որ ծրագրով ասֆալտապատվել է Այգեկի Երևանյան փողոցի 1296մ և 346մ ճանապարհահատվածը՝ ընդհանուր 1642գծմ՝ 12295քմ մակերեսով:

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 111,754,270 ՀՀ դրամ, որն իրականացվել է 35% կառավարության և 65% համայնքի համաֆիանսավորմամբ։

Համայնքը մասնաբաժնի վճարումը կազմել է 69,875,000 ՀՀ դրամ։

Այգեկ բնակավայրում իրականացվել է նաև 2-րդ և 3-րդ փողոցների գազիֆիկացման աշխատանքները, որի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 35,831,440 ՀՀ դրամ (45% կառավարության, 55% համայնքի համաֆիանսավորմամբ)։

Կառուցվել է 1860 գծ․մ գազատար, գազամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը 40 է:

2023 թվականի սուբվենցիոն ծրագրով էլ նախատեսված է իրականացնել Այգեկ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում և բակային տարածքի բարեկարգում, որի բյուջեն կազմումն է 107,824,930 ՀՀ դրամ: Այն իրականացվելու է 70% կառավարության, 30% համայնքի համաֆիանսավորմամբ:

Շրջայցի ընթացքում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց կածիքները սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկեցին բնակիչների կարծիքով առավել առաջնային լուծում պահանջող խնդիրները:

Նշենք, որ երկու բնակավայրերում էլ առկա է ոռոգման ջրի խնդիրը, որը բնակչության համար կենսական նշանակություն ունի:

Մարզպետ Է. Հովհաննիսյանը բնակիչներին ասաց, որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում համայնքային միջոցներով ոռոգման համակարգերը արդիականացնելու համար:

Բնակիչները մարզպետին ներկայացրեցին թե՛ անձնական, թե՛ համայնքային բնույթի այլ խնդիրներ, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեցին հետևողական քայլեր ձեռնարկել՝ դրանք լուծելու ուղղությամբ:

  • Կիսվել: