երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Դեկտեմբերի 9-ին Արմավիրի մարզի պարեկները Արշալույս գյուղում ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ։

32-ամյա երիտասարդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ ընդհանուր 7 գրամից ավելի մարիխուանայով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Դեկտեմբերի 10-ին Արմավիրի մարզի պարեկները Էջմիածին քաղաքում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագծով մի երիտասարդի։ Նա ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է։ Վաղարշապատի բաժնում կատարված խուզարկությամբ 26-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ 3 գրամից ավելի մարիխուանայով։

Նույն օրը Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև Բաղրամյան գյուղում ծառայություն կատարելիս։ Նրանք նկատել են «Ֆոլքսվագեն» մակնիշի մի մեքենա, որի վարորդն ու 2 ուղևորները մեքենայից ծխախոտի տուփ են նետել։ Երիտասարդները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են։ Վաղարշապատի բաժնում կատարված խուզարկությամբ 26-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ըստ նրա՝ մեքենայում ունի մարիխուանայով փաթեթ։

Բոլոր դեպքերով հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

  • Կիսվել: