երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արմավիրի մարզպետը դեսպան Դըկոտինյիի հետ հանդիպմանը կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացումը

Արմավիրի մարզպետը դեսպան Դըկոտինյիի հետ հանդիպմանը կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացումը

Արմավիրի մարզպետ​ ​ Էդվարդ Հովհաննիսյանը ​ սեպտեմբերի 13-ին​ ընդունել​ է​ ՀՀ-ում​ Ֆրանսիայի​ նորանշանակ​ դեսպան​ Օլիվիե​ Դըկոտինյիին: Այդ մասին ասված է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում:
 
«Էդվարդ Հովհաննիսյանը​ շնորհավորել​ է​ նորանշանակ​ դեսպանին​՝ պատասխանատու պաշտոնը​ ստանձնելու​ առթիվ​ և​ իր​ վստահությունն​ է​ հայտնել, որ​ ​ դեսպան​ Օլիվիե​ Դըկոտինյին​ իր​ առաքելության​ ընթացքում​ կգործադրի​ առավելագույն​ ջանքերը​ երկու​ երկրների​ միջև​ հարաբերություններն ավելի զարգացնելու​ ուղղությամբ: 
 
Դեսպան​ Օլիվիե​ Դըկոտինյին, կարևորելով իր այցը Արմավիրի մարզ, նշել է, որ ցանկություն ունի ճանաչել մարզը, բացահայտել մարզի ներուժը՝ հետագա ռազմավարական ծրագրերի մշակման և դրանց իրականացման համար:
 
Հանդիպման ընթացքում կողմերը​ մտքեր​ են​ փոխանակել​ հայ-ֆրանսիական​ երկկողմ​ հետաքրքրություն​ ներկայացնող​ մի շարք ոլորտներում​ ​համագործակցության​ խթանման​ ու​ ընդլայնման​ հեռանկարների​ մասին։
 
Մարզպետն իր խոսքում նշել է, որ կարևորում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացումն ու ընդլայնումը և,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արմավիրի մարզը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է, ունի մեծ ներուժ և հնարավորություններ ինտենսիվ գյուղատնտեսության, վերամշակվող արդյունաբերության, գինեգործության, կրթամշակութային, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական և ներդումների ​ ներգրավման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար, ուստի ակնկալում է դեսպանի աջակցությունը ՀՀ Արմավիրի մարզի տնտեսությանը մոտ կամ համագործակցելու այլ արդյունավետ եզրեր ունեցող Ֆրանսիայի որևէ վարչատարածքային միավորի միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։
 
Հանդիպման վերջում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին և Ֆրանսիայի ժողովրդին, ովքեր մշտապես կանգնած են Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ հատկապես կարևորելով այս դժվար ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղին ցուցաբերած մարդասիրական օգնությունը»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: