երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմավիրի մարզում կեցավայրով ապահովվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 3549 անձ

Արմավիրի մարզում կեցավայրով ապահովվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 3549 անձ

Արմավիրի մարզում սեպտեմբերի 30-ի ժամը 15:00-ի դրությամբ հաշվառվել և կեցավայրերով ապահովվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 863 ընտանիք՝ 3549 անձ: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում հայտնեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Հենց առաջին օրվանից ստեղծվել է մարզային հանձնաժողով, որում ընդգրկվել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, համայնքային ծառայողները և տարածքային միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, ովքեր հենց կազմակերպել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների ընդունումը, կարիքների գնահատումը, տեղաբաշխումն ու կեցավայրով ապահովումը»,-ասաց Հովհաննիսյանը:

Մարզպետարանում և համայնքային բոլոր կենտրոններում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն:

Մարզում գրեթե չկան հյուրանոցներ, հյուրատներ, որտեղ հնարավոր է մեծ թվով քաղաքացիների կեցությունն ապահովել: Մարզպետի խոսքով՝ մարդկանց հիմնականում տեղավորում են գյուղերում ազատ տներում, քաղաքում ազատ բնակարաններում, ըստ անհրաժեշտության օգնում են նաև գտնել վարձով բնակարաններ, եթե քաղաքացիները նման ցանկություն են հայտնում: Շատ են նաև հյուրընկալ ընտանիքները:

  • Կիսվել: