կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն. կա 1 զոհ, 3 վիրավորներից մեկը անչափահաս է

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն. կա 1 զոհ, 3 վիրավորներից մեկը անչափահաս է

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն, որտեղից 1 վիրավորը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, մեկն էլ, ով անչափահաս է, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
  
Mercedes-ի վարորդը մեքենան վարել է կասեցված վարորդական վկայականով: 

  • Կիսվել: