Վարդենիսում ՔՊ–ն մրցակից չուներ և ստացել է 93.78 տոկոս ձայն
Հայտնի են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Հիշեցնենք, որ այս համայնքում ընտրություններին մասնակցում էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ընտրություններին այս համայնքում մասնակցել է 10 162 ընտրող, որը կազմում ընդհանուր ընտրողների 41 տոկոսը։
ՔՊ–ն ստացել է 9530 ձայն կամ 93.78 տոկոսը։
ՔՊ–ին դեմ է քվեարկել 578 ընտրող կամ 5.68 տոկոսը։



