Մարտունիում Հովհաննես Հովեյանն ստացել է ավելի քան 67,6 տոկոս
Մարտունի համայնքում ընտրությանը մասնակցած 18 629 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Հովհաննես Հովեյանի գլխավորությամբ, ստանում է 12 597 ձայն կամ քվեների 67.6%-ը։
Այս մասին հայտնել է Դավիթ Խուդաթյանը։
«Շնորհավորում եմ Հովհաննես Հովեյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով», - նշել է նա։



