կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավագ լեյտենանտը 120 միլիմետրանոց ականանետով ոչնչացրել է հակառակորդի մարտկոցի կրակային դիրքը․ ՊԲ հերոսները

Ավագ լեյտենանտը 120 միլիմետրանոց ականանետով ոչնչացրել է հակառակորդի մարտկոցի կրակային դիրքը․ ՊԲ հերոսները

ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսների և նրանց սխրագործությունների մասին պատմություններ:
 
«Փոխգնդապետ Սերոբ Նշանի Բազիկյանը հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, մի քանի անգամ գրոհել ռազմավարական բարձունքներից մեկը, ոչնչացրել հակառակորդի 3 տանկ, 3 զրահափոխադրիչ, 1 հետևակի մարտական մեքենա, մեծաթիվ կենդանի ուժ: Անձամբ մասնակցել է հետախուզական և հատուկ նշանակության գործողությունների:
 
Ճակատային գծի հյուսիսային հատվածում ընթացող մարտական գործողությունների ժամանակ աչքի են ընկել մայոր Անդրանիկ Արմենի Ասրյանը, ավագ լեյտենանտ Զոհրակ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Նույն հատվածում կապիտան Արթուր Կամոյի Սարգսյանը նռնականետով ոչնչացրել է թշնամու մեկ տանկ:
 
Լեյտենանտներ Հովիկ Սուրիկի Սարգսյանը, Վահագն Վահրամի Վարդանյանը, սերժանտ Մխիթար Ապրեսի Գաբրիելյանը, շարքայիններ Սարգիս Հովհաննեսի Պողոսյանը և Լևոն Էդիկի Բաբայանը, հմտորեն կիրառելով 120 միլիմետրանոց ականանետը, կոլեկտիվ գործողություններով շարքից հանել են թշնամական 2 կրակային դիրք, կասեցրել վերջինիս գրոհները և պատճառել մարդկային մեծ կորուստներ:
 
Ավագ լեյտենանտ Հովիկ Միքայելի Բալայանը 120 միլիմետրանոց ականանետով ոչնչացրել է հակառակորդի մարտկոցի կրակային դիրքը, աջակցել յուրային ուժերի պաշտպանության կազմակերպմանը:
 
Մարտական գործողությունների ընթացքում վարորդ, շարքային Արման Բագրատի Քոչինյանը, բուժծառայության ավագ լեյտենանտ Հովհաննես Մյասնիկի Ավետիսյանը և բուժծառայության լեյտենանտ Հենրիկ Հովիկի Մարգարյանն իրականացրել են վիրավորների տարհանում՝ հաճախ նաև անմիջական մարտի բռնվելով թշնամական ուժերի դեմ:
 
Բուժծառայության մայոր Սերգեյ Կարենի Յուզբաշյանն ու պահեստազորային Գագիկ Մխիթարի Ավշարյանը հրետակոծության տակ իրականացրել են վիրավորների ընդունելություն, ցուցաբերել առաջին բուժօգնություն և ապահովել տարհանումը այլ բուժհաստատություններ:
 
Հավերժ փառք մեր հերոսներին»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: