շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, հայտնում են ՀՀ դատախազությունից։

Բարձրաստիճան նախկին սպան մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանազանցության և անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Արզումանյանը 6 ամիս է՝ անազատության մեջ է։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին ՔԿ-ն հայտնել էր Արզումանյանի ձերբակալության մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, ՛՛որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և մեր ստորաբաժանումները կորուստներ են կրել՛՛։

 

 

  • Կիսվել: