Շուշիում կբացվի մշակութային նոր կենտրոն
Շուշի քաղաքում շուտով կբացվի «ԴԱՖՆԷԶԱՐԴ» մշակութային նոր կենտրոն, որտեղ կցուցադրվի և վաճառքի կհանվի հայոց թագուհիների վերստեղծված զարդերի տեսականին:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԴԱՖՆԷԶԱՐԴ»-ի արցախյան մասնաճյուղի ղեկավար-կազմակերպիչ Կրիստինա Խաչատուրյանը: 

Նրա խոսքով՝ կենտրոնում կազմակերպվելու են տարբեր մշակութային միջոցառումներ՝ ցուցադրություններ, ցուվահանդեսներ, ֆոտոսեսիաներ և այլն:

Այսուհետ մենք էլ կկարողանանք վայելել արքայական զարդերի հմայքը և դրանք կրել ինքներս: Առաջարկում ենք ոսկյա և արծաթյա որակյալ ապրանքատեսականի, որն իր տեսքով և ձևով տարածված չէ: Զարդերն ինքնատիպ և ոգեշնչող են, որովհետև դրանք ամբողջովին ձեռքի աշխատանքներ են»,-մասնավորապես ասել է Կ. Խաչատուրյանը:
