ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղման հարցը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում․ Մակունց

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղման հարցը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում․ Մակունց

Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղման հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել, որպես ռասիստական պետության քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ: Այլ բան, քան բարբարոսություն որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, հնարավոր չէ: Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այս մարդիկ չունեն մշակութային պատմություն և հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»,- ասաց Մակունցը՝ շեշտելով, որ հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք։

 

  • Կիսվել: