հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Ռիդի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Ռիդի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մարտի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանիպում է ունեցել ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել սենատորին Հայաստանին և հայ ժողովրդին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։

Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով ԼՂ-ում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարման փորձերը։ Այդ համատեքստում դեսպան Մակունցը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

  • Կիսվել: