չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Եվրոպան իր ուղեծիր է քաշում Հայաստանին. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Եվրոպան իր ուղեծիր է քաշում Հայաստանին. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Եվրոպան մտադիր է Ուկրաինային և Մոլդովային օգտագործել մինչև վերջ, իր ուղեծիր է քաշում Հայաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Եվրոպան համառորեն շարունակում է երազել ծավալապաշտության մասին, մտադիր է Ուկրաինային և Մոլդովային օգտագործել մինչև վերջ, իր ուղեծիր է քաշում Հայաստանին, ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում նաև մի շարք այլ պետությունների նկատմամբ։ ՆԱՏՕ-ն կլանեց Ֆինլանդիային և Շվեդիային՝ հերթական անգամ ընդլայնվելով դեպի արևելք՝ դա չանելու խոստումներին հակառակ։ Ուկրաինայի մարտունակ բնակչության մնացորդները Բրյուսելում դիտարկում են որպես ապագա եվրոպական զինված ուժերի «տուգանային գումարտակ»»,- ասել է նա «Ազգային անվտանգության հայեցակարգերը և դոկտրինները Մեծ Եվրասիայի տարածքում. յուրահատկությունն ու հեռանկարները» թեմատիկ սեկցիայի շրջանակում։

  • Կիսվել: