չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Չէի սպասում, որ այսօր կգաք ԱԺ, մտածում էի՝ գիշերվա nղբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ ՆԳ նախարարին

Չէի սպասում, որ այսօր կգաք ԱԺ, մտածում էի՝ գիշերվա nղբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ ՆԳ նախարարին

«Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ այսօր դուք պետք է գաք Ազգային ժողովում, մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք»,- ԱԺ-ում 2027 թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ խոսքով ուղղելով  ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ 

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 9 զnհ և 3 վիրավnր: 

է. Ղազարյանն ասաց, որ ՆԳ նախարարությունն է պատասխանատու վարորդական վայականներ տալու հարցում, վերահսկում է մեքենաների տեխնիկական համապատասխանության ստուգումները, կահավորում է ճանապարհները նշաններով, վերահսկում է  ճանապարհները տեսադիտարկող սարքերով և մի օրում 9 քաղաքացի է  մահանում վթարի հետևանքով։

«Այս ոլորտի նախարարը չի կարող այլևս հաջորդ օրը պաշտոնավարել, բայց կառավարության համար ոնց որ սովորական է դարձել՝  Ազատի կացարանում 15 զինծառայող մահացավ, նախարարը շարունակեց պաշտոնավարել, Սուրմալուում տեղի ունենա պայթյուն,  16 քաղացաքի մահացավ, արտակարագ իրավիճակների նախարարը շարունակեց պաշտոնավարել։ 

Ես կարծում եմ՝ այսօրվա հետևությունը ձեզ համար միայն մեկը պետք է լիներ՝ ձեր այս մեծ ձախողումն արձանագրել հրաժարականով ու հեռանալ պաշտոնից»,- ասաց Ղազարյանը։ 

Ա. Սարգյանն արձագանեց. «Առաջարկում եմ  պատգամավորներն էլ, եթե իրեն ըդնունած օրենքներն էլ որևէ մի օր որևէ մի տեղում չկիրառվի, չիրականացվի, հրաժարական տան ձեր գլխավորությամբ»։ 

  • Կիսվել: