չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում նոյեմբերի 4-ի համեմատ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» (Հիդրոմետ) ՊՈԱԿ-ից։

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Երևանում օդում կանխատեսվում է -2․․․-4, հողի մակերևույթին -4․․․-6 աստիճան ցուրտ։ Պայմանավորված այս հանգամանքով հորդորում ենք նշված գոտիներում կատարել ամբողջական բերքահավաք։

  • Կիսվել: