երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ռոբերտ Քոչարյանն ու Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ

Ռոբերտ Քոչարյանն ու Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ

Հուլիսի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկի երկու դիմում է ստացել՝ Լիլիթ Մակունցից և Ռոբերտ Քոչարյանից։  Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հրաչյա Հակոբյանը նշել էր, որ Լիլիթ Մակունցը կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

ԿԸՀ քարտուղարը նշեց, որ մանդատների գրանցման արձանագրությունը նախատեսվում է իրականացնել այս շաբաթ.

«Եթե այս շաբաթ գրանցումը իրականացնենք, ապա Սահմանադրության համաձայն երկրորդ երկուշաբթի օրը տեղի կունենա 8-րդ գումարման առաջին նստաշրջանը»,-հավելեց նա:

  • Կիսվել: