WhatsApp-ում և Telegram-ում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել, որոնք նախարարի հետ որևէ առնչություն չունեն։
«Այդ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում խնդրում ենք՝
Չպատասխանել զանգերին և հաղորդագրություններին։
Չանցնել ուղարկված հղումներով և չբացել կցված ֆայլերը։
Չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ, գաղտնաբառեր և հաստատման կոդեր։
Չկատարել դրամական փոխանցումներ կամ հաղորդագրություններում ներկայացված այլ պահանջներ։
Անհրաժեշտության դեպքում արգելափակել օգտահաշիվը (Block) և բողոքարկել՝ նշելով որպես խարդախություն կամ սպամ (Report)»։



