չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռուսաստանի նախագահի թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտարարել

Ռուսաստանի նախագահի թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտարարել

«Ռուսաստանյան համաժողովրդական միություն» կուսակցության առաջնորդ Սերգեյ Բաբուրինը հայտարարել է երկրի նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Համաձայն ՌԴ նախագահի ընտրությունների մասին դաշնային օրենքի 44-րդ հոդվածի, հանում եմ թեկնածությունս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի ընտրություններից»:

Բաբուրինի խոսքով՝ թեպետ իր թիմի անդամներին հաջողվել է հավաքել նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ քանակության ստորագրություններ, սակայն ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ստիպված է կայացնել «իր կյանքի թերևս ամենադժվար որոշումը»:

Միևնույն ժամանակ նա ընտրողներին կոչ է արել առաջիկա ընտրություններում համախմբվել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածության շուրջ:

Նշենք, որ ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մարտի 15-17-ը:

  • Կիսվել: