ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իգոր Խաչատուրովի վերաբերյալ վարույթը ձեռքով է մակագրվել. փաստաբանը դատավորին ինքնաբացարկ է հայտնել

Իգոր Խաչատուրովի վերաբերյալ վարույթը ձեռքով է մակագրվել. փաստաբանը դատավորին ինքնաբացարկ է հայտնել

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի վերաբերյալ վարույթը ձեռքով է մակագրվել, որի առնչությամբ նախագահող դատավոր Դավիթ Արղամանյանին փաստաբան Միհրան Պողոսյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեզ հետաքրքիր էր, թե ինչ ընթացակարգերով էր սույն վարույթը մակագրվել Դավիթ Արղամանյանին։ Որոշակի հարցեր բարձրացրինք, որոնց պատասխաններին դատավոր Արղամանյանը չէր տիրապետում։ Պարզեցինք, որ սույն գործը, համակարգչային մակագրման բանալիները վերադարձված լինելու պարագայում, կրկին ձեռագիր է մակագրվում։ Մենք ներկայացրինք, որ Արթուր Մկրտչյանի գործողությունները չեն բխում օրենքից, նա կոնկրետ հանցագործության հետ զուգահեռների վրա գտնվող գործողություն է կատարել՝ գործը համակարգչային եղանակով չմակագրելով. ինքնաբացարկ ենք ներկայացրել՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին ՛՛Դիմադրություն՛՛ շարժման անհնազանդության ակցիաներին մասնակցելիս։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Խաչատուրովը ոստիկանի նկատմամբ բռնություն է գործադրել։

  • Կիսվել: