երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Ռուսաստանը խստացնում է ներգաղթյալներին ներկայացվող պահանջները

Ռուսաստանը խստացնում է ներգաղթյալներին ներկայացվող պահանջները

Նոյեմբերի 3-ից Ռուսաստանում խստացվում է միգրացիայի ոլորտում խախտումների համար պատասխանատվությունը։ Այս մասին է Ռուսաստանի ՆԳՆ-ն, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

Նշվում է, որ օրենքը կրկնապատկում է վարչական իրավախախտումների այն կազմերի ցանկը, որոնց կատարման համար օտարերկրացիները ենթակա են վարչական վտարման։

Որպես պատժամիջոց վտարում նախատեսող հոդվածների ընդհանուր թիվը հասել է 45-ի։ Դրանց թվում են, մասնավորապես, մանր խուլիգանությունը, հանրային միջոցառումների անցկացման կանոնների խախտումը, ոստիկանության աշխատակցի օրինական կարգադրությանը չենթարկվելը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վարկաբեկումը։

Հաղորդվում է նաև, որ ընդլայնվել է այն իրավախախտումների ցանկը, որոնց կատարման դեպքում վտարումը չի կարող փոխարինվել վարչական պատժի այլ տեսակներով։

Վերոնշյալ ցանկում, մասնավորապես, ներառվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված վարչական իրավախախտումները։

  • Կիսվել: