Ազատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը նոր լուսավորություն ու բարեկարգ տեսք են ստացել. քաղաքապետարան
Ազատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը նոր լուսավորություն ու բարեկարգ տեսք են ստացել, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
՛՛Պողոտայի՝ զբոսայգու գլխավոր մուտքից մինչև Բաբայան փողոց հատվածում ապամոնտաժել ենք հին հենասյուները, մալուխային ցանցն անցկացրել ստորգետնյա խրամուղիներով և տեղադրել 22 նոր ցինկապատ հենասյուն ու 37 էներգախնայող LED լուսատու։
Վերանորոգել ենք զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը, որոնք առաջին անգամ են ստացել գեղարվեստական լուսավորություն։ Նոր լուսավորություն են ստացել նաև ստորգետնյա անցումը, կանգառասրահն ու Հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութը՝ այստեղ:



