Սփյուռքի մեր հայրենակիցները պատրաստակամություն են հայտնել վերականգնել Արցախի ավերված մշակույթի օջախները. ԿԳՄ նախարար
Սփյուռքի մեր հայրենակիցները ինձ հետ ունեցած բազմաթիվ հեռախոսազանգերի ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերականգնել Արցախի ավերված մշակույթի օջախները, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:
Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
Նրա խոսքով՝ պատերազմի արդյունքում ամենից շատ տուժել է Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը. այստեղ ավերածությունները շատ-շատ են:
«Ես հավատում եմ մեր ապագային: Հավատում եմ, որ անելու ենք այն, ինչ նախատեսել էինք մինչև պատերազմի մեկնարկը: Ի տարբերություն թշնամու, մենք խաղաղ ապագան կերտել ենք սովորեցնում»,- ընդգծել է ԿԳՄ նախարարը: